Արգենտինայում դատախազությունը պահանջել է երկրի նախկին նախագահ Ֆերնանդո դե լա Ռուային դատապարտել վեց տարվա ազատազրկման՝ մեղադրելով նրան 2000թ.-ին պատգամավորներին կաշառելու մեջ:
Նախաքննության տվյալներով, դե լա Ռուան կարգադրել է հինգ ընդդիմադիր պատգամավորների վճարել այն բանի համար, որպեսզի նրանք քվեարկեն կառավարության ներկայացրած աշխատանքային օրենսգրքի օգտին:
Նախկին պատգամավորներին, ինչպես նաեւ կառավարության մի քանի պաշտոնյաների, նույնպես մինչեւ 6 տարվա ազատազրկում է սպառնում կաշառք վերցնելու համար:
Ֆերնանդո դե լա Ռուան հրաժարական է տվել 2001-ին՝ զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում, որոնց ժամանակ, ոստիկանության եւ քաղաքացիների միջեւ բախման հետեւանքով մի քանի ցուցարարներ են զոհվել:
Դե լա Ռուային նախորդող նախագահ Կարլոս Մենեմային այժմ նույնպես դատում են հարկերից խուսափելու մեղադրանքով: