Մեքսիկայի առաջին տիկին, դերասանուհի Անխելիկա Ռիվերան խոստացել Է վաճառել իր տունը, որը լրագրողական հետաքննության առարկա Է դարձել: «Ես որոշում եմ ընդունել վաճառել առքուվաճառքի պայմանագրից բխող իմ իրավունքները, որովհետեւ չեմ ցանկանում, որ դա շարունակի իմ ընտանիքի վրա հարձակումների եւ զրպարտության առիթ ծառայել»,- ա սել Է Ռիվերան Համացանցում հրապարակված տեսագրությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Խոսքը վերաբերում Է ավելի քան 4 միլիոն դոլար արժողությամբ առանձնատանը, որը Ռիվերան ձեռք Է բերել Մեխիկոյի հեղինակավոր շրջանում: Այդ գնման նկատմամբ հետաքրքրությունը ծայր Է առել Aristegui Noticias պորտալի ծրագրում հրապարակված ռեպորտաժից հետո, որտեղ ասվել Է, թե տունը գնվել Է մի ընկերությունից, որը կապված Է Չինաստանի այն կոնսորցիումի հետ, որը շահել Է Մեքսիկայում արագընթացիկ երկաթուղու կառուցման հայտամրցույթը: Ավելի ուշ մրցույթի արդյունքները չեղյալ են հայտարարվել:
«Ես թաքցնելու բան չունեմ, կարող եմ ազնվորեն տուն կառուցել՝ հաշվի առնելով իմ աշխատանքը»,- հայտարարել Է Մեքսիկայի առաջին տիկինը: Ռիվերայի խոսքով՝ Televisa աշխարհահռչակ կինոընկերության հետ 25-ամյա համագործակցությունը թույլ Է տվել դրա համար անհրաժեշտ միջոցներ ապահովել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: