«Փաստ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Ucom-ի շուրջ զարգացող իրադարձությունները միայն Հայաստանով չեն սահմանափակվում: Հետաքրքիր է, որ նախկինում հեռահաղորդակցության ոլորտում հարեւան Վրաստանում ծագած խնդիրների թե՛ սցենարներն են նման, թե՛ անձինք են նույնը: Օրերս վրացական պետական Pia.ge տեղեկատվական ծառայությունը եւ մի շարք այլ հեղինակավոր էլեկտրոնային պարբերականներ, մասնավորաբար commersant. ge եւ bfm.ge, անդրադառնալով հայաստանյան Ucom-ի եւ «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունների վերամիավորման շուրջ ստվերային պայմանավորվածություններին, զուգահեռներ են անցկացրել վրացական դեպքերի հետ: Խոսքը Beeline Georgia ընկերությունում տեղի ունեցած իրադարձությունների մասին է, որը 2009-2011 թվականներին ղեկավարել է «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության՝ Beeline ապրանքանիշի ներկայիս գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: Ուշագրավ է, որ վրաստանյան բացահայտումների արդյունքում ծանր մեղադրանքների պատճառով Պյատախինը ստիպված է եղել հեռանալ ընկերությունից: Ու թեեւ այն ժամանակ գործը չի հասել քրեական պատասխանատվության, սակայն հեռահաղորդակցման բիզնես-շրջանակները Մոսկվայում Պյատախինի «առաջխաղացումը» հիմնավորել են Beeline-ի վրացական գրասենյակում լայնամասշտաբ եւ համակարգված գործունեության հետ: Ստացվում է՝ Եսայան եղբայրների մեջքի հետեւում ստվերային պայմանավորվածություններն ու նրանց փաստի առջեւ կանգնեցնելու սցենար եղել է, որը թեեւ Խաչատրյան եղբայրները հերքում են, սակայն բավական մոտ է եղել այն ավարտին հասցնելու օրը, որը ժամանակին կանխվեց Հայկ եւ Ալեքսանդր Եսայանների բացահայտման շնորհիվ»:
Առաջարկում ենք նաև
20/01/24 09:40
Տարածաշրջանային շահերի եռանկյունին. «Փաստ»
13/10/22 14:50
Բեյոնսեն հայտնվել է սկանդալի կենտրոնում
01/03/18 12:50
Քիմ Քարդաշյանն իր հայկական արմատների պատճառով հայտնվել է սկանդալի կենտրոնում (տեսանյութ, լուսանկար)
11/11/17 21:31
Հայրապետյանը միջազգային սկանդալի կենտրոնում է հայտնվել
08/09/17 17:19
Հանրապետական պատգամավորը հայտնվել է սկանդալի կենտրոնում
31/05/17 22:42
Մանկավարժականը կրկին սկանդալի կենտրոնում է հայտնվել
29/11/16 09:30
«Փաստ». «Իզուր շառուշուռ մի արեք». Սուրիկ Խաչատրյանն՝ իր տղայի անվան շուրջ սկանդալի մասին
17/06/16 18:07
Հրազդանը` հասունացող սկանդալի կենտրոնում…
11/04/16 18:07
Իրինա Դուբցովան հայտնվել է սկանդալի կենտրոնում
23/07/15 15:14
Քիմ Քարդաշյանը հայտնվել է սկանդալի կենտրոնում` հղի կանանց համար նախատեսված հաբերի գովազդի պատճառով
18/05/15 17:23
Մեսին հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ մերժելով ինքնագիր տալ տարեց երկրպագուին (տեսանյութ)
Ամենադիտված
Լրահոս
18:16
Բոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթի
09:05
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
08:35
«Բագրատ Գալստանյան` Տավուշ աշխարհի «Տահույս»-ը, «Տաուժ»-ը, «Տալույս»-ն ու «Բացառիկ»-ը». Նիկոլայ Գրիգորյան
08:15
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
08:08
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
17:00
Պարտապանի եկամուտը կարող է բռնագանձվել միայն նվազագույն աշխատավարձի չափով. Օրենսդրական նոր կարգավորումներ են առաջարկվում
15:44
Լևոն Քոչարյանի ձերբակալված օգնականը բացատրում է, թե ինչ միջադեպ է եղել լրագրողի հետ (տեսանյութ)
10:33
ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու
09:39
Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել
08:58
Իսկ ինչու են Փաշինյանի, նրա կնոջ ու երեխաների շուրջ թիկնապահներ պտտվում, թող ծառ տնկի. լրագրողը հեգնել է Փաշինյանին
15:00
Սա փորձ է ստիպել հայ ժողովրդին հրաժարվել «իր ծննդյան վկայականից», փոխարենը պարտադրել մեկ այլ՝ նոր «սեփականության վկայական», որը ՀՀ կառավարության ղեկավ...
13:20
ՔՊ-ն խոսում է բռնության անթույլատրելիության մասին, իսկ երեկ ոստիկանները քաշքշում էին լրագրողին. Տիգրան Աբրահամյան
10:27
Աշխատանքային իրավունքների պատշաճ իրացման հետ կապված մի շարք խնդիրներ շարունակում են արդիական մնալ. ՄԻՊ