Այսօր` մարտի 2–ին, ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանն աշխատանքային շրջայց է կատարել Տավուշի մարզի Բերդավան, Կողբ և Նոյեմբերյանհամայնքներ և տեղում ծանոթացել ֆուտբոլային ենթակառուցվածքների ներկա վիճակին:
Այցի ընթացքում կանանց ու տղամարդկանց թիմերի սաների և մարզիչների հետ քննարկվել են տարբեր հարցեր, ինչպես նաև՝ ներկայացվել ՀՖՖ ղեկավարությանկողմից նախանշված ծրագրերը, որոնց զգալի մասն ուղղված է մարզերում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացմանը։ Արմեն Մելիքբեկյանը նշել է, որմարզերում ծրագրերի իրականացումը գտնվում է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի մշտական ուշադրության կենտրոնում։
Այցի ընթացքում Բերդավանի աղջիկների և տղաների թիմերին փոխանցվել է մարզական գույք։