Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին չի պատրաստվում միջամտել կառավարության ձևավորման գործընթացին։
Ինչպես տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը, այդ մասին Մարգվելաշվիլին հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ընթացքում։
Նա ընդգծել է, որ կառավարության ձևավորումը նախագահի լիազորությունների մեջ չի մտնում։
«Մեր երկրում գործող վարչապետը դեռ Բիձինա Իվանիշվիլին է, և հայտնի է նաև նրա հաջորդը՝ Իրակլի Գարիբաշվիլին, ովքեր ակտիվորեն զբաղվում են այդ հարցով։ Մենք պետք է Գարիբաշվիլիին ժամանակ և հնարավորություն տանք, որպեսզի նա հանգիստ աշխատի այդ ուղղությամբ»,-ասել է Մարգվելաշվիլին։
Ինչպես հայտնի է, նորընտիր նախագահի երդմնակալությունից հետո Բիձինա Իվանիշվիլին հրաժարական կտա։ Հայտնի է, որ նրան կփոխարինի գործող ՆԳ նախարար Իրակլի Գարիբաշվիլին։