Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ նախագահի գործունեությանը․ «Քանի որ իմ էջը 24 ժամ կարդում են Չալոյից մինչև ՀՀ 4-րդ «նախագահ» ու քանի որ ՀՀ 4-րդ «նախագահի» 48 ֆանատները առավոտվանից իմ էջում փորձում են համոզել ինձ, որ չի կարելի ՀՀ 4-րդ «նախագահի պես վեհ ու վսեմ» անձին այդպես վերաբերվել ու որ ես այդպես վերաբերվելով ինչ-որ մարդկանց աչքից ընկնում եմ, խնդրում եմ ֆիքսել մեկընդմիշտ մի քանի բան:
Երբևէ տեսե՞լ եք, որ 4-րդ «նախագահը» նիկոլի հետ մեկ տասնյակից ավել հանդիպումների ընթացքում տեսախցիկների առջև նրան ասի, որ սև-սպիտակ թեզը ազգը պառակտում է ու որ դա լավ չէ: Չեք տեսել, որովհետև նման բան չի եղել: Երբևէ տեսե՞լ եք, որ 4-րդ «նախագահը» որպես Սահմանադրության պահապան տեսախցիկների առջև նիկոլին ասի, որ դատարաններ արգելափակելը հակասահմանադրական է: Չեք տեսել, որովհետև նման բան չի եղել:
Երբևէ տեսե՞լ եք, որ 4-րդ «նախագահը» տեսախցիկների առջև նիկոլին ասի նրա այս կամ այլ սխալի մասին, փորձի հետ պահել ազգակործան պոպուլիզմից և առաջարկի լուծումներ: Չեք տեսել, որովհետև նման բան չի եղել:
ՀՀ 4-րդ «նախագահը» Երևանից Թբիլիսի կարող է հասնել, իսկ Երևանից Գյումրի, որտեղ մոտ 1 շաբաթ է Շիրակի մարզպետարանը արգելափակել են գերիների հարազատները՝ չի գնում:
Չի անդրադառնում բանակի կազմաքանդմանը, արտագաղթին, տնտեսական կոլապսին, գնաճին և այլն: Դեմ առ դեմ, տեսախցիկների առջև կառավարությանը չի ասում ոչ մի քննադատական բան: Այն կառավարությանը, որի «հրաժարականը» իբր պահանջել է:
ԵՒ ուրեմն: Իմ համար նա ՀՀ «նախագահ» չէ, այլ ազգագործան կառավարության շահերի լուռ սպասարկող: Իմ համար նա «գաստրոլյոռ» է՝ Ռևազյան ու Սինանյան ազգանուններից չտարբերվող:
Հ.Գ. Ի դեպ, այն որ նա իր աշխատավարձը տալիս է բարեգործությանը, ասեմ իմացեք: Այն պահից սկսած երբ նա կամ իր արբանյակները դրա մասին հայտարարեցին, այդ պահից սկսած դա արդեն բարեգործություն չէ, այլ էժան փիար: Բարի գործերը լուռ են արվում: Հանգստացեք, տիկնայք և պարոնայք: Ես այդ մարդու հետ պայքար չունեմ: Ում խղճում են՝ իր դեմ չեն պայքարում»: