Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ստորագրել Է կառավարության նոր կազմի վերբերյալ վարչապետի դիմումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է նախագահի վարչակազմը:
Ինչպես պարզաբանել են նախագահի մամուլի ծառայությունում, երկրի առաջին դեմքի կողմից ստորագրված փաստաթուղթն ուղարկվել Է խորհրդարան, որը կքննարկի նախարարների կաբինետի նոր կազմին վստահություն հայտնելու հարցը:
Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանը պարտավոր Է այդ հարցը քննարկել յոթնօրյա ժամկետում, սակայն արդեն հայտնի Է, որ ընթացակարգը կարագացվի եւ կառավարության նոր կազմին վստահություն հայտնելու հարցի շուրջ քվեարկությունը օրենսդիր մարմնում կկայանա հուլիսի 26-ին:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ, հանրապետության գյուղատնտեսույթան նախարարի պաշտոնում ներկայացվել Է Օթար Դանելիան, պատիժների իրագործման նախարարի պաշտոնում՝ Գեորգի Մղեբլիշվիլին, մշակույթի նախարարի պաշտոնում՝ Միխայիլ Գիորգաձեն, ենթակառուցվածքի նախարարի պաշտոնում՝ Դավիթ Շավլիաշվիլին եւ սփյուռքի գործերի պետնախարարի պաշտոնում՝ արդեն նախկին նախարարի տեղակալ Գելա Դումբաձեն:
Ինչ վերաբերում Է հարկադիր վերաբնակների, փախստականների եւ տարաբնակեցման գործերի նախարարությանը, ապա այն կգլխավորի Սոզար Սուբարին, որն ավելի վաղ պատիժների իրագործման նախարարն Էր: Կառավարությունում Է մնում նաեւ տարածաշրջանների զարգացման եւ ենթակառուցվածքի նախարարի պաշտոնից ազատված Էլգուջա Խոկրիշվիլին, որն աշխատանքը կշարունակի շրջակա միջավայրի պահպանության նախարարությունում:
Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության կազմում կադրային փոփոխությունների վերաբերյալ հայտարարությամբ հանդես Էր եկել հուլիսի 21-ին անցկացված արտակարգ մամուլի ասուլիսում, հաղորդել Է «Գրուզիա Online»-ը: