SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի դատախազությունից գրություն է ուղարկվել Ոստիկանության Մարտունու բաժին, որպեսզի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածների կարգով նյութեր նախապատրաստվի Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակչուհի՝ 25-ամյա Արմենուհի Զաքարյանի դիմումի փաստով։
Վերջինս դիմել է ՀՀ գլխավոր դատախազին և տեղեկացրել, որ ինքը 3 ամիս աշխատել է իրենց գյուղի բնակիչ՝ 53-ամյա Նորիկ Քոչարյանին պատկանող «Սմայլ Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող գազավորված ըմպելիքների արտադրամասում և Ն. Քոչարյանը չի վարձատրել իր կատարած աշխատանքի դիմաց, ու երբ ինքը պահանջել է գումարը, տնօրենը վիրավորել ու սպառնացել է։
Փաստի առթիվ Ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ն. Քոչարյանն աշխատում է ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարտունու գրասենյակի պետ։