Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար կնշանակվի Սարհատ Պետրոսյանը: Հարցը ներառված է ՀՀ կառավարության հուլիսի 9-ի նիստի օրակարգում: Այն ներկայացնելու է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով' Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Սարհատ Պետրոսյանին նշանակել անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար»,-ասված է օրակարգային հարցի նախագծում: