Դրամի արժեզրկման գործընթացը Հայաստանում անշարժ գույքի գների վրա զգալի ազդեցություն չի ունեցել:
Այս մասին 2014թ. ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ կառավարությանն առնթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը: «Փոխարժեքի տատանումները բավականին կարճ տևեցին, հետևաբար բնակարանների գների վրա ազդեցություն չի նկատվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց նա:
Մարտին Սարգսյանը փորձեց կանխատեսում անել նաև 2015 թ. անշարժ գույքի գների վերաբերյալ: «Չեմ կարծում, որ գները կարող են էականորեն փոխվել կամ բարձրանալ: Առանց այն էլ այսօր բանակարանները լավ չեն վաճառվում, և թանկացում, կարծում եմ, չի լինի»,- ասաց Սարգսյանը:
Կադաստրի պետական կոմիտեի նախագահը տեղեկացրեց նաև, որ 2014-ին կնքվել է առքուվաճառքի ավելի քան 39 հազար գործարք, որը 2013 թվականի համեմատ աճել է 8.3 տոկոսով: «Նախորդ տարի Երևանում անշարժ գույքի գներն աճել են միջինում 1.8 տոկոսով և կազմել շուրջ 273 հազար դրամ:
Կենտրոն վարչական շրջանում բնակարանները թանկացել են 3.5 տոկոսով և կազմել 1 քմ-ն շուրջ 427 հազար դրամ, իսկ Նուբարաշենում բնակարաններն ամենաէժանն են' միջինում 1 քմ-ն 273 հազար դրամ»,- ասաց Սարգսյանը: Նա նշեց, որ մարզերում անշարժ գույքի գնեերը միջինում կազմում են 1 քմ-ն 86 հազար դրամ Ö ‡ 2013թ. համեմատ աճել են 0.7 տոկոսով: