Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը շնորհավորել է Մարտին Սարգսյանին ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար նշանակվելու կապակցությամբ' մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:
Հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Կառլեն Պետրոսյանը եւ պաշտոնատար այլ անձինք, քննարկվել են երկու հայկական պետությունների քույր կառույցների փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է համագործակցության խորացման համար բոլոր պայմանների առկայությունը եւ այս ուղղությամբ ակտիվ աշխատելու պատրաստակամությունը: