Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի օրակարգում ներառված է Աշոտ Մարտիրոսյանին միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու հարցը:
Օրակարգային մեկ այլ հարցով Մարտին Սարգսյանը կազատվի կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատարի, իսկ Նարեկ Սարգսյանը՝ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից: