Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը նամակ Է հղել Իսպանիայի Ֆիլիպ VI թագավորին այն խախտումների համար ներողություն խնդրելու հորդորով, որոնք կատարվել են նվաճման ժամանակաշրջան: Մարտի 25-ին այդ մասին հայտնել Է El Pais թերթը: Թերթի տեղեկատվությամբ՝ երկրի նախագահը պնդում Է, Մեքսիկայի իշխանությունների տեսակետով, տեղ գտած խախտումների ճանաչման անհրաժեշտությունը, որոնք տեղի են ունեցել շուրջ 500 տարի առաջ: Նամակն ուղարկվել Է Իսպանիայի ատաքին գործերի նախարարության միջոցով:
Ինչպես կարծում Է Լոպես Օբրադորը, ներում խնդրելը միակ հնարավոր ձեւն Է լիակատար հաշտության հասնելու համար: Նշված Է, որ նախագահը ցանկանում Է ներողության հասնել այն հանցագործությունների եւ հալածանքների համար, որոնք բնիկ ժողովուրդների դեմ կատարվել են այդ դարաշրջանում: Իսպանիայի կառավարությունում ափսոսանք են հայտնել ստացված ուղերձի կապակցությամբ: «500 տարի առաջ իսպանացիների ժամանումը ներկայիս Մեքսիկայի հողեր չի կարող գնահատվել արդի ըմբռնումների լույսով,- ճշտել են նախարարների կաբինետում:- Մեր եղբայրական ժողովուրդները միշտ իմացել են, թե մեր ընդհանուր անցյալն ինչպես ընթերցել առանց ցասումի եւ կառուցողական տեսանկյունից»: Մադրիդը հայտարարել Է Մեքսիկայի հետ մեկտեղ աշխատելու իր պատրաստակամության մասին՝ պետությունների միջեւ «բարեկամության եւ համագործակցության հարաբերությունների խորացման» համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: