Կատալոնիայի (ինքնավար մարզ Իսպանիայի հյուսիս-արեւելքում) խորհրդարանը հավանություն է տվել այն բանաձեւին, որով կենտրոնական կառավարությունից պահանջվում է համաժողովրդական հանրաքվե անցկացնել Իսպանիայի՝ միապետություն կամ հանրապետություն լինելու հարցի շուրջ:

 

Բանաձեւում նաեւ ափսոսանք Է հայտնվում «Իսպանիայի Ֆիլիպ 6-րդին արագացված կարգով թագավոր հռչակելու» առթիվ, ինչը նոր միապետին ժողովրդի աչքում զրկում Է օրինականությունից»:

 

Այդ բանաձեւի ընդունումը հնարավոր Է դարձել այն բանի շնորհիվ, որ դրա օգտին քվեարկել են Կատալոնիայի արմատական ազգայնական կուսակցությունները, իսկ այդ ինքնավար մարզի խոշորագույն կուսակցությունները՝ Կոնվերգենցիան եւ միությունը, Սոցիալիստական կուսակցությունը եւ «Քաղաքացիներ» կուսակցությունը, ձեռնպահ են մնացել: Բանաձեւին «դեմ» են քվեարկել միայն Իսպանիայում կառավարող պահպանողական Ժողովրդական կուսակցության պատգամավորները, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: