Սլովակիան չի անցկացնի հանրաքվե այդ երկրի՝ Եվրամիության անդամակցության շուրջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին հայտարարել է Սլովակիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն:
«Ոչ մի լուրջ ու բանական քաղաքական կուսակցություն այս պահին հանրաքվե անցկացնելու առաջարկ չի անի: Ակնհայտ է, որ ԵՄ անդամակցությունը օգուտ է բերում Սլովակիային և իր ժողովրդին, Սլովակիայի համար ավելի լավ այլընտրանք, քան Եվրամիությունն է, գոյություն չունի»,- ասել է Ստանոն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ աջ-ծայրահեղական «Կոտլեբա – «Մեր Սլովակիա» ժողովրդական կուսակցությունը» ստորագրահավաք է կազմակերպել Եվրամիության անդամակցության շուրջ հանրաքվե անցկացնելու մասին: