Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել Է, որ Կիեւը պատրաստ Է հանրաքվե անցկացնել երկրի պետական կառուցվածքի հարցի շուրջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես պատրաստ եմ պետական կառուցվածքի շուրջ հանրաքվե գործարկելուն, եթե դուք (սահմանադրական հանձնաժողովը) դրա անհրաժեշտությունը տեսնեք»,-ասել Է Պորնշենկոն Ուկրաինայի սահմանադրական հանձնաժողովի առաջին նիստում:
Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ «միակ պետական լեզուն կա եւ կմնա ուկրաիներենը»: Պորոշենկոն նաեւ վստահություն Է հայտնել, որ ուկրաինացիների շուրջ 90 տոկոսը կպաշտպանի «երկրի ունիտար կառուցվածքը»:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Մինսկի համաձայնությունների կատարման նպատակով փետրվարի 12-ին Դոնբասի իրադրության կարգավորման խնդրով շփման խմբի կողմից ընդունված Համալիր միջոցները ենթադրում են, որ Ուկրաինայի հակամարտության վերջնական կարգավորման համար պետք Է նախապատրաստվի եւ անցկացվի սահմանադրական բարեփոխում, որի արդյունքը պետք Է դառնա պետական կառավարման խորը ապակենտրոնացումը:
Մարտի 3-ին Պորոշենկոն հրամանագիր Է ստորագրել սահմանադրական հանձնաժողովի ստեղծման մասին, որը պետք Է մշակի Հիմնական օրենքի փոփոխություններ: Նախագահը, հաստատելով այդ հանձնաժողովի անհատական կազմը, հայտարարել Է, որ իշխանության ապակենտրոնացման նախագծի օպերատիվ մշակում Է ակնկալում: