Իսպանիայի Սահմանադրական դատարանը նոյեմբերի 4-ին «ոչ» է ասել նոյեմբերի 9-ին Կատալոնիայի՝ իսպանական տարածաշրջանի ապագայի շուրջ ոչ պաշտոնական քվեարկություն անցկացնելու պլաններին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով EFE գործակալությանը:

 

Դատարանն այդ որոշումն ընդունել Է՝ հաշվի առնելով քվարկության դեմ Իսպանիայի իշխանությունների առարկությունները:

 

Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Կատալոնիայի իշխանությունները հրաժարվել են անկախության հանրաքվե անցկացնելու գաղափարից, որը պլանավորված Էր նոյեմբերի 9-ին, քանի որ Իսպանիայի Սահմանադրական դատարանը հինգ ամսով կասեցրել Էր հանրաքվեի անցկացման վերաբերյալ դեկրետի գործողությունը:

 

Դրա փոխարեն Կատալոնիայի ղեկավար Արթուր Մասը ծրագրում Էր նույն օրը ոչ պաշտոնական քվեարկություն անցկացնել նույն հարցի շուրջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: