Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատը որոշում է ընդունել հանրաքվե չանցկացնել միապետության ապագայի շուրջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով սիպանական EFE գործակալությանը:
Հանրաքվեի անցկացման դեմ, որի ընթացքում քաղաքացիները պետք է արտահայտվեին միապետության պահպանման կամ երրորդ հանրապետության ստեղծման օգտին, հանդես են եկել ինչպես իշխող Ժողովրդական կուսակցությունը, այնպես էլ խոշորագույն ընդդիմադիր Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը, նաեւ «Միություն, առաջընթաց եւ ժողովրդավարություն» կազմակերպությունը:
Սոցիալիստների ներկայացուցիչ Մերիչել Բատետը հայտարարել է, թե «խորհրդարանական միապետությունն ավելի դեմոկրատական է, քան շատ հանրապետություններ, եւ անհամեմատ ավելի հանրապետական է, քան շատ հանրապետություններ», թեեւ ընդունել է, որ թագավորական իշխանությունը պետք է լինի «ավելի թափանցիկ ու ավելի համեստ»:
Հանրաքվեի գաղափարն Իսպանիայում սկսել էր ակտիվորեն քննարկվել հունիսին՝ գահից Խուան Կառլոս թագավորի հրաժարվելուց հետո, որն իշխանությունը փոխանցել է իր որդուն՝ Ֆիլիպ Վեցերորդին: Ամառվա սկզբից բողոքի զանգվածային ակցիաներ էին ընթանում կառավարման ձեւի շուրջ հանրաքվե պահանջով, հարցումների ընթացքում դրանց մասնակիցների ավելի քան 60 տոկոսը հանդես էր գալիս հանրաքվեի անցկացման օգտին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: