Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին, մայիսի 27-ին խորհրդարանում հանդես գալով գահական ճառով և ներկայացնելով առաջիկա խորհրդարանական տարում կառավարության գործունեության ծրագիրը, հայտարարել Է, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցի շուրջ հանրաքվեն տեղի կունենա մինչև 2017 թվականի վերջը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Նախնական օրենսդրական միջոցներ կձեռնարկվեն, որպեսզի ԵՄ-ին անդամակցության շուրջ հանրաքվեն անցկացվի մինչև 2017 թվականի վերջը»,-ասել Է միապետը:

 

 

«Իմ կառվարությունը բանակցություններ կվարի ԵՄ-ի հետ Միացյալ Թագավորության հարաբերությունների վերանայման շուրջ և կձգտի հասնել ԵՄ-ի բարենորոգման՝ ի շահ նրա բոլոր անդամների»,-հավելել Է Եղիսաբեթ Երկրորդը:

 

 

«Ներկայիս խորհրդարանը աշխատելու Է իրականացնել ընդգրկուն սահմանադրական բարեփոխում, որը լայն լիազորություններ կտրամադրի Շոտլանդիային»,-ասել Է թագուհին: Սպասվում Է, որ տեղական իշխանությունները լիակատար հսկողություն կստանան տարածաշրջանում գանձվող հարկերի նկատմամբ, ինչպես նաև կկարողանան տնօրինել սոցապահովման համար նախատեսված 2,5 մլրդ ֆունտի (3,9 մլրդ դոլարի) չափով միջոցները:

 

 

Բացի այդ, թագուհին խոստացել Է հավելյալ, բայց նվազ ընդգրկուն լիազորություններ տրամադրել Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի կառավարություններին: Ընդսմին միապետն ընդգծել Է, որ այսուհետև Անգլիայում և Ուելսում օրենքներ ընդունելու համար բրիտանական խորհրդարանում պահանջվելու Է «այդ տարածաշրջաններից պատգամավորների մեծամասնությունը»:

 

 

Մեծ Բրիտանիայի թագուհին նաև հայտարարել Է, որ իր երկիրը կշարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պահպանելու նպատակով:

 

 

«Իմ կառավարությունը կշարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու համար, և մենք պնդում ենք Մինսկի համաձայնությունների դրույթների ամբողջական կատարումը»,-ասել Է միապետը:

 

 

Մայիսի 27-ին Եղիսաբեթ Երկրորդն իր ճառով պաշտոնապես բացել Է Մեծ Բրիտանիայի նոր գումարման օրենսդիր մարմնի առաջին նստաշրջանը, որը ձևավորվել Է մայիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: