Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցները հանրաքվեից երկու օր առաջ ուժեղացրել են իրենց դիրքերը, սակայն ոչ մեծ առավելություն են շարունակում պահպանել Բրյուսելի հետ հարաբերությունների խզման հակառակորդները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես վկայում են IG ֆինանսական ընկերության պատվերով Survation ընկերության կողմից անցկացված սոցիոլոգիական հետազոտության հրապարակված արդյունքները, հարցվածների 45 տոկոսը հունիսի 23-ին նշանակված հանրաքվեում մտադիր Է քվեարկել եվրաինտեգրացման օգտին: Հակառակ կարծիքին Է հարցվածների 44 տոկոսը:
Նախորդ հարցումը Survation-ը հրապարակել Էր հունիսի 19-ին: Այն ժամանակ եվրաինտեգրացման կողմնակիցների թվաքանակը նույն 45 տոկոսն Էր, սակայն եվրասկեպտիկների թիվը պակաս Էր 2 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: