Մեծ Բրիտանիան կարող է ազատ մուտք ստանալ Եվրոպայի շուկա, սոսկ եթե նրա վրա տարածվի Եվրոպայում մարդկանց ազատ տեղաշարժման իրավունքը, հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

 

«Դա ամենակարեւոր հանգամաքն է: Բրիտանիան ստիպված կլինի ընտրել. մնալ միասնական շուկայում եւ ընդունել ազատ տեղաշարժման իրավունքը կամ ստանալ այլ կարգավիճակ»,- հայտարարել է Ֆրանսիայի ղեկավարը:

 

Ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Թերեզա Մեյի հետ կայացած հանդիպումից հետո՝ Օլանդը նաեւ վերստին Միացյալ Թագավորությանը կոչ է արել հնարավորինս շտապ սկսելու ԵՄ-ից դուրս գալու գործընթացը:

 

Մեյը հերթական անգամ հայտարարել է, որ չի ցանկանում դուրս գալու գործընթացը պաշտոնապես սկսել 2017 թվականից շուտ: Նա նաեւ նշել է, որ մտադիր է պահպանել սերտ կապերը Եվրամիության հետ եւ շարունակել համագործակցել Ֆրանսիայի հետ, այդ թվում ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում, հաղորդել BBC-ն: