Ուկրաինան սկսում է Անկախ Պետությունների Համագործակցությունից դուրս գալու գործընթացը: Այդ մասին հաղորդել է «Ուկրինֆորմ»-ը՝ հղում անելով հանրապետության Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) քարտուղար Անդրեյ Պարուբիին:

 

«ԱԱՊԽ-ում որոշում է ընդունվել ոչ միայն դադարեցնել նախագահությունն ԱՊՀ-ում, այլեւ սկսել ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացը»,- ասել է Պարուբին:

 

Մարտի 19-ին Ուկրաինան որոշում է ընդունել հրաժարվել ԱՊՀ-ն նախագահելուց: Ուկրաինայի ԱԳ նախարարության հայտարարության մեջ ասվել է, որ ԱՊՀ-ն չի կատարում մասնակից երկրների միջեւ կոնֆլիկտային իրավիճակների կարգավորման իր գործառույթները եւ վերածվել է «առանձին անդամների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության շահերի իրացման գործիքի»: Ապրիլին Բելառուսը հայտարարել է Ուկրաինայի փոխարեն ԱՊՀ-ի նախագահության գործառույթներն ստանձնելու պատրաստակամության մասին: