ԵՄ-ն պատրաստ է «բրեքսիթի» հարցով Բրիտանիայի հետ բանակցություններին, որոնք սկսվելու են հունիսի 19-ին։ Ինչպես հայտնում է Reuters-ը՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ բանակցությունները սկսվելու են՝ չնայած Բրիտանիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։
«Մենք պատրաստ ենք։ Մնացածն էլ ժամանակը ցույց կտա»,- ասել է Մերկելը։ Նա հերքել է ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու ծրագրերում փոփոխությունների թեմայով շահարկումները։ «Քաղաքացիները որոշում են կայացրել, ու ես կարծում եմ, որ մենք ստիպված կլինենք անցկացնել այդ բանակցությունները»,- ասել է նա։
Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը նշել է, որ ԵՄ դռները բաց են Բրիտանիայի ու նրա քաղաքացիների համար, եթե նրանք ցանկանան փոխել իրենց որոշումը։ «Մենք շահագրգռված ենք, որ նրանք հնարավորինս մոտ լինեն ԵՄ-ին»,- ասել է նա։