Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցները հաղթանակ են տարել հանրաքվեում՝ հաղթահարելով ընտրողների 16.7 մլն ձայնի շեմը։ Այս մասին հայտնում է BBC-ն։

 

382 ընտրատարածքներից 376-ի քվեաթերթիկների հաշվարկից հետո Brexit-ի կողմնակիցները հավաքում են 51.8 տոկոս ձայն, նրանց հակառակորդները, ովքեր կողմ են հանդես գալիս ԵՄ-ում թագավորության անդամակցությանը՝ 48.1 տոկոս։ ԵՄ-ից դուրս գալուն «կողմ» է 17.06 մլն բրիտանացի, դեմ՝ 15.8 միլիոնը։