Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ Է արել Ուկրաինային՝ չշտապել ԱՊՀ-ից դուրս գալու հարցում:

 

«Երբեք մի շտապեք լքելու փոխգործակցության այս նորմալ հարթակը: Մենք խոսում ենք նույն լեզվով, միատեսակ ենք մտածում եւ անկարելի Է անտեսել միասին ապրած տասնամյակները»,-հայտարարել Է Բելառուսի նախագահը մայիսի 30-ին Մինսկում ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների հետ կայացած հանդիպմանը:

 

Նրա խոսքով՝ Ուկրաինայի կողմից կա այն բանի ըմբռնումը, որ եթե «այդ առումով (ԱՊՀ-ից դուրս գալու հարցում) ինչ-որ բան պետք Է անել, ապա շտապել հաստատ հարկավոր չԷ»: «Որոշակի քայլեր անելուց հետո վերադառնալը շատ ավելի դժվար Է»,-նշել Է Լուկաշենկոն: Նա ընդգծել Է, թե լավ Է, որ այսօր կա փոխգործակցության այնպիսի մի հարթակ, որպիսին Համագործակցությունն Է:

 

Նախագահն այն կարծիքին Է, որ ԱՊՀ-ն դժվարին ժամանակաշրջան Է ապրում: «Անկեղծ լինենք. այս փուլում մեր կազմակերպությունը դժվարին շրջան Է ապրում: Նորությունների մեջ մենք ավելի ու ավելի հաճախ ենք լսում հետխորհրդային տարածքում լարվածության եւ բռնությունների սաստկացման նոր օջախների մասին»,-ասել Է Լուկաշենկոն:

 

ԱՊՀ-ի առավելությունների թվում նա նշել Է քաղաքացիների ազատ տեղաշարժման, ԱՊՀ-ի երկրների սահմանապահ, մաքսային, փրկարար ծառայությունների փոխգործակցության, տնտեսական համագործակցության հնարավորությունը: «Հենց մեր համագործակցությյունը հիմք դրեց Եվրասիական տնտեսական հանրակցության, Միասնական տնտեսական տարածքի եւ Եվրասիական տնտեսական միության ստեղծման համար: Այդ աշխատանքում ԱՊՀ-ի դերը պարզ ու հստակ նկատելի Է»,- ընդգծել Է Լուկաշենկոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: