Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին սեպտեմբերի 19-ին հայտարարություն կանի Շոտլանդիայի հանրաքվեի արդյունքների վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Բուքինհեմյան պալատի ներկայացուցիչը:

 

Շոտլանդիայում սեպտեմբերի 18-ին կայացել Է հանրաքվե, որի ընթացքում տարածաշրջանի բնակիչները որոշում Էին մնալ արդյոք Միացյալ Թագավորության կազմում, թե դառնալ անկախ պետություն: Ըստ վերջին տվյալների՝ Մեծ Բրիտանիայի միասնության պահպանման օգտին արտահայտվել Է հանրաքվեին մասնակցածների 56 տոկոսը, դեմ՝ 44 տոկոսը:

 

Թեեւ թագուհին պաշտոնապես չեզոք դիրք Էր բռնել հանրաքվեի հարցում, Շոտլանդիայի անջատումը մեծ հարված կլիներ նրա համար: Եղիսաբեթ Երկրորդն իր մանկության մեծ մասն անցկացրել Է Շոտլանդիայում, նա սիրում Է այդ երկիրը, շատ ժամանակ Է անցկացնում այնտեղ եւ բնավ չԷր ցանկանա պատմության մեջ մտնել որպես մի միապետ, որի կառավարման օրոք վերջ դրվեց երկու երկրների 307-ամյա միասնությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: