Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատը մերժել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների վերացման մասին բանաձևը' ներկայացրած ընդդիմության կողմից: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը' հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին:

 

Բանաձևի տեքստում խոսվում է «կոմպետենտ եվրոպական ինստիտուտների» ջանքերի ակտիվացման մասին, որը հիմք կստեղծի առավել սերտ և արդյունավետ փոխգործակցության համար տարբեր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի ծառայությունների միջև' ուղղված ահաբեկչական երևույթների դեմ պրոֆիլակտիկ գործողություններին ու հակազդեցությանը:

 

Ավելի վաղ սենատը մերժել էր երկու նման նախագիծ: