ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հավաստել Է, որ Վաշինգտոնն ապրիլի 28-ին կհայտարարի Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին՝ կապված Ուկրաինայի իրադրության հետ:

 

«Այո, այսօր հայտարարություն Է արվելու: Պատժամիջոցները հիմնված կլինեն արդեն կիրառվողների վրա: Մենք կներկայացնենք այն անձանց ու ընկերությունների ընդլայնված ցուցակը, որոնց վերաբերվելու են պատժամիջոցները: Դրանք ընդգրկում են պաշտպանության ոլորտի բարձր տեխնոլոգիաների արտահանման մի քանի ոլորտներ, ինչը, մեր կարծիքով, հնարավոր չԷ իրականացնել ներկա պայմաններում»,- ասել Է Օբաման Մանիլայում կայացած մամուլի ասուլիսում:

 

Նա նշել Է, որ պատժամիջոցները չեն վերաբերի անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: