Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել Է Վարշավարում ԱՄՆ-ի դեսպանին եւ նրանից ներողություն Է պահանջել Հոլոկոստի մասին այն արտահայտությունների կապակցությամբ, որոնցով հանդես Է եկել Հետաքննությունների համերկրային բյուրոյի (ՀՀԲ) տնօրեն Ջեյմս Քոմին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Գերատեսչության ներկայացուցիչները վրդովվել են այն բանից, որ Washington Post թերթում հրապարակված հոդվածում Քոմին ենթադրություն Է արել, թե նացիզմի տարիներին հրեաների դեմ կատարված հանցագործություններին մասնակից են եղել նաեւ լեհերը:
Ինչպես Լեհաստանի արտգործնախարարությունում կայացած զրույցից հետո պարզաբանել Է ԱՄՆ-ի դեսպան Սթիվեն Մալլը, Հոլոկոստի համար «պատասխանատվություն Է կրում սոսկ նացիստական Գերմանիան»:
Լեհաստանի վեց միլիոն քաղաքացիներ նացիստների կողմից սպանվել են օկուպացման տարիներին, նրանց կեսը եղել են հրեաներ:
Ապրիլի 16-ին Washington Post-ում հրապարակված հոդվածում, Ջեյս Քոմին, մասնավորապես, գրել Է. «Գերմանիայում, Լեհաստանում եւ Հունգարիայում եւ շատ այլ երկրներում մարդասպանները եւ նրանց հանցակիցները հոգու խորքում չԷին համարում, որ հանցագործություն են կատարում: Նրանք իրենց համոզել են, թե ճիշտ գործ, անհրաժեշտ գործ են կատարում»:
ՀՀԲ-ի տնօրենի այս խոսքը բուռն բողոքներ Է հարուցել Լեհաստանում:
Լեհաստանի նախագահ Բորիսլավ Կոմորովսկին, ելույթ ունենալով հեռուստատեսությամբ, հայտարարել Է, որ այս հարցի վերաբերյալ նման արտահայտությունները վիրավորում են հազարավոր լեհերի, ովքեր օգնել են հրեաներին:
«Ցանկալի կլիներ, որ պաշտոնատար անձինք, ովքեր արտահատվում են այս հարցի շուրջը, տեղյակ լինեին պատմությանը»,- Քոմիի խոսքին այսպես Է արձագանքել Լեհաստանի վարչապետ Էվա Կոպաչը: