Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գանա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է բարեփոխվի: Ելույթ ունենալով խորհրդարանում՝ նա կարծիք է հայտնել, որ դա անհրաժեշտ է՝ ի շահ աղքատ և զարգացող երկրների, տեղեկացնում է Reuters-ը:
«Աշխարհն է ավելի է, քան հինգ երկրները,- ասել է Էրդողանը՝ նկատի ունենալով Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներին, ովքեր ունեն մյուս երկրներից առաջարկների վետոյի իրավունք՝ Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան»,- մեջբերում է Anadolu գործակալությունը քաղաքական գործչին:
Թուրքիայի առաջնորդը կոչ է արել «քայլեր ձեռնարկել՝ «ԱԽ-ն բարեփոխելու ուղղությամբ, և հիշեցրել օգնության մեծ ծավալի մասին, որն իր երկիրը ցուցաբերում է զարգացող պետություններին: