ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Եմենում ապստամբների գործողությունները, որոնք շարունակում են երկրի կառավարության դեմ պայքարը, և իր աջակցությունն է հայտնել երկրի նախագահ Աբդ Ռաբո Մանսուր Հադիին, հաղորդում ՏԱՍՍ-ը:

 

«Անվտանգության խորհուրդը վերահաստատում է Եմենի նախագահ Աբդ Ռաբո Մանսուր Հադի լեգիտիմությունը և կոչ է անում բոլոր կողմերին և անդամ պետություններին զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք քայքայում են երկրի միասնականությունն, ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև նախագահի լեգիտիմությունը», - ասվում է Անվտանգության խորհրդի կողմից ընդունված հաղորդագրության մեջ:

 

Անվտանգության խորհրդի անդամները կոչ են արել բոլոր կողմերին, այդ թվում, ապստամբներին, «հրաժարվել քաղաքական նպատակներին հասնելու բռնի գործողություններից և զերծ մնալ սադրանքներից»:

 

Խորհուրդը նաև պահանջել է, որպեսզի «Եմենի բոլոր կողմերը դադարեցնեն Եմենի ժողովրդի և օրինական կառավարության դեմ ռազմական գործողությունները և հանձնեն երկրի ռազմական ստորաբաժանումներից և անվտանգության ուժերից խլած զենքերը: