Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կկատարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահողի գործառույթները, ՌԴ նախագահությունը կտևի մինչև այս ամսվա վերջ. փոխանցում է «Ինտերֆաքսը»:

 

Ինչպես ավելի վաղ հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, «ՄԱԿ-ի ԱԽ-ում առաջիկա ամսում աշխատանքը կանցնի ինտենսիվ ռեժիմով»:

 

«Նախագահության ռուսական ամսվա կենտրոնական միջոցառումը կլինի խաղաղության և անվտանգության պահպանման, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիայում հակամարտությունների կարգավորման և ահաբեկչական վտանգի դեմ պայքարի թեմայով նախարարական բաց նիստը»,- ասել է Զախարովան:

 

Նրա խոսքով՝ այդ նիստը կկայանա սեպտեմբերի 30-ին: