ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըօգոստոսի 7-ին միաձայն բանաձև է ընդունել Սիրիայում քիմիական զենք օգտագործման մեղավորներին որոնելու վերաբերյալ:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, համաձայն բանաձևի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը և Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր տնօրեն Ահմադ Օզմունջոն պետք է 20 օրվա ընթացքում առաջարկներ ներկայացնեն համատեղ նախաձեռնության համար: Փաստաթղթի համաձայն՝ փորձագետները պետք է հայտնաբերեն բոլոր այն մարդկանց, ովքեր ինչ-որ կերպ առնչվում են քիմիական զենքի օգտագործման հետ: Համատեղ առաքելության առաջին զեկույցը կներկայացնի 90 օրվա ընթացքում:

 

 

Ավելի վաղ ԱՄՆ-ը և Ռուսաստանը համաձայնության էին եկել ՄԱԿ-ի բանաձևի շուրջ, համաձայն որի, Սիրիայում քիմիական զենք օգտագործողները պետք է պատասխանատվության ենթարկվեն:

 

 

Անվտանգության խորհրդի բանաձևին կողմ են քվերակել բոլոր 15 երկրների ներկայացուցիչները: