ՄԱԿ-ի նյույորքյան գրասենյակում անցկացվել են լսումներ' Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման գործընթացի վերաբերյալ:

 

Միջազգային հանձնախումբը բարձր է գնահատել պաշտոնական Դամասկոսի հետ գործակցությունը, սակայն ընդգծել է ընդդիմության կողմից վերահսկվող շրջանների անհասանելիության խնդիրը:

 

ՄԱԿ-ի ներկայացուցիչները բանակցություններ են վարում մի շարք երկրների հետ, որոնք իրենց տարածքը կտրամադրեն քիմիական զենքը ոչնչացնելու համար: