Սիրիայի քիմիական զենքերի 8 տոկոսը դեռ մնում է երկրում: Այս մասին մայիսի 19-ին Բելառուսում լրագրողներին հայտարարել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության ղեկավար Ահմադ Օզմունջոն: Նրա խոսքով' քիմիական զենքերի 92 տոկոսը տեղափոխվել է Դանիայի և Նորվեգիայի տրամադրած 2 նավերի վրա, իսկ մնացած 8 տոկոսը դեռ սիրիական տարածքում է:

 

Կազմակերպության ղեկավարը հույս է հայտնել, որ Սիրիայի իշխանությունների հետ համագործակցության արդյունքում մոտակա ժամանակներում կշարունակվի քիմիական մնացած զենքերը երկրից հանելու և ոչնչացնելու գործընթացը:

 

Նախատեսված է սիրիական քիմիական զենքերը ոչնչացնել մինչև հունիսի 30-ը: Սիրիայի իշխանություններն ավելի վաղ դիմել էին ՄԱԿ-ին և Քիմիական զենքերի արգելման կազմակերպությանը՝ խնդրելով երկարաձգել զենքերի դուրս բերման ժամկետը: