ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը շնորհակալություն է հայտնել Միավորված ազգերի եւ Քիմիական զենքի արգելման կազմակերպության համատեղ առաքելության աշխատակիցներին Սիրիայում մարտական թունավոր նյութերի պաշարների ոչնչացման գործողության հաջող ավարտի կապակցությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Տարածված հայտարարության մեջ նա նաեւ երախտագիտություն է հայտնել այն երկրներին, որոնք օգնություն են ցուցաբերել այդ խնդրի լուծմանը:

 

Ինչպես նշել է գլխավոր քարտուղարը, համատեղ առաքելությունը «հաջողությամբ ավարտեց աշխատանքը, որը վերջին 12 ամիսներին շարունակվում էր չափազանց ծանր պայմաններում»:

 

1,3 հազար տոննա ընդհանուր քաշով սիրիական քիմիական զենքը զինանոցը ոչնչացնելու շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել մոտ մեկ տարի առաջ:

 

Առավել վտանգավոր քիմիկատների ոչնչացումն իրականացվել է հատուկ սարքավորված Cape Ray ամերիկյան նավում: Քիմիական զենքի մնացած բաղադրիչները մասնավոր ընկերությունների կողմից ոչնչացվել են Ֆինլանդիայում եւ Մեծ Բրիտանիայում, ինչպես նաեւ Սիրիայի տարածքում, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: