Սիրիայի քիմիական զենքի և դա արտադրելու նյութերի պաշարները 98,8 տոկոսով ոչնչացվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի զեկույցում նշել է Քիմիական զենքերի արգելման կազմակերպութան գլխավոր տնօրեն Ա հմադ Ուզմունջոն' ավելացնելով, որ դժվարություններ կան ոչնչացնելու թունավոր նյութերի արտադրության օբյեկտները, որոնք նախատեսվում էին ավարտել մինչև հունիսի 30-ը:

 

 

Ահմադ Ուզմունջոն հիշեցրել է, որ բոլոր քիմիկատները Սիրայից դուրս են բերվել և առավել թունավորները ոչնչացվել են: Նրա խոսքով՝ հունիսի 26-ի դրությամբ ինժեներներին հաջողվել է ավարտել չորս ստորգետնյա հաստատության ոչնչացումը:

 

 

Դրան զուգահեռ կազմակերպության փորձագետները շարունակում են ստուգել տեղեկությունը Սիրիայում քլորի կիրառման նոր դեպքերի վերաբերյալ: