PanARMENIAN.Net  Եվրամիության երկրներն օգնություն են առաջարկել սիրիական քիմիական զենքի պաշարների ոչնչացման գործում, որպես Ռուսաստանի ու ԱՄՆ միջև գործարքի մի մաս:

 

«ԵՄ անդամ մի քանի պետություններ տեխնիկական հնարավորություններ և փորձ ունեն, որոնք անհրաժեշտ են քիմիական օբյեկտների չեզոքացման և քիմիական որոշ բաղադրիչների ու սարքավորումների ոչնչացման համար: ԵՄ-ն պատրաստ է աջակցել Քիմիական զենքի արգելման կազմակերպությանն այդ կարևոր ու անհետաձգելի խնդիրների կատարման գործում»:

 


Լուրեր հայտնվեցին նաև, որ Սիրիայի քիմիական զինանոցները ոչնչացնելու գաղափարը հայտնվել է ԵՄ երկրներից մեկում՝ Լեհաստանում, Բալթիայի , կամ Հյուսիսային Եվրոպայի երկրներից մեկում, հայտնում է MIGnews.com-ը: