Սիրիայի քիմիական զենքն առաջարկել են ոչնչացնել բաց ծովում` որևէ նավի վրա, նոյեմբերի 16-ին գրել է Reuters-ը` հղում կատարելով ամերիկյան բարձրաստիճան անանուն մի պաշտոնյայի:

 

Այս տեղեկության պաշտոնական հաստատումը դեռևս չկա:

 

Գործակալության զրուցակցի խոսքերով` այս տարբերակը քննարկվել է Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման ուղղությամբ աշխատող քիմիկանան զենքի արգելման կազմակերպության ներկայացուցիչների և դիվանագետների կողմից:

 

Թե համաշխարհային օվիկանոսի որ մասում է ոչնչացվելու զենքը, չի հաղորդվում:

 

Հաշվի առնելով ոչնչացվող քիմիական զինանոցի չափերը` ծովում դրա ոչնչացումն աննախադեպ կլինի. նշում է Reuters-ը:

 

Այն բանից հետո, երբ Ալբանիան հրաժարվեց իր տարածքում Սիրիայի քիմիական զենքը ոչնչացնելու առաջարկից, ինչն առավել հավանական տարբերակ էր համարվում, զենքի ոչնչացման նոր տարածքի մասին տեղեկություններ չէին հաղորդվում: