Մեծ Բրիտանիան Սիրիայի քիմիական զինանոցի լրացուցիչ 50 տոննա նյութեր կոչնչացնի իր տարածքում' ի լրումն ավելի վաղ հայտարարված 150 տոննայի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել Է ազգային խորհրդարանի պատգամավորներին հղած գրավոր զեկույցում:

 

«Մեծ Բրիտանիան այժմ լիարժեք դեր Է խաղում Սիրիայի քիմիական զենքի ոչնչացմանն ուղղված միջազգային ջանքերում: Ինչպես արդեն նշվել Է, Միցյալ Թագավորությունը ոչնչացնելու համար ընդունում Է սիրիական քիմիական զինանոցի Բ խմբի 150 տոննա պրեկուրսորներ (երկակի նշանակության քիմիկատներ)»,-նշել Է Հեյգը:

 

«Այսօր ես նաեւ կարող եմ հայտնել, որ ի լրումն դրա Մեծ Բրիտանիայի մասնագիտացված առեւտրային հզորություններում կոչնչացվի եւս 50 տոննա արդյունաբերական քիմիական նյութեր՝ քլորաջրածին եւ ֆտորաջրածին, - տեղեկացրել Է նա: - Մենք բոլոր այդ քիմիկատներով նավի ժամանմանն սպասում ենք հաջորդ շաբաթ», հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: