Մերձմոսկվայի բնակիչները երկնքում տարօրինակ օբյեկտ են նկատել: Կադրերում երեւացող սեւ օղակը մի որոշ ժամանակ անշարժ կախված է եղել օդում: Օգտատերերի կարծիքները բաժանվել են: Մի մասը ենթադրում է, որ տարօրինակ օբեկտն առաջացել է պայթյունի հետեւանքով: Մի մասն էլ կարծում է, որ սեւ օղակն առաջացել է տարածքում քիմիական գործունեության պատճառով: