Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, որը ղեկավարում է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, իրականացրել է հակադեմպինգային հետաքննություն՝ Չինաստանից ԵԱՏՄ տարածք ներմուծվող ձուլածո անվահեծերի վերաբերյալ: Հետաքննության արդյունքում առաջարկվել է ներդնել լրացուցիչ մաքսատուրք, որն արդեն իսկ ստացել է ՌԴ Տնտեսական զարգացման նախարարության հավանությունը:

Չինաստանից ցածր գնով անվահեծերի ներմուծումը խոչընդոտել է այլ արտադրողների առաջարկած նմանատիպ ապրանքի գների աճին: Վերլուծությունը ցույց է տվել, որ չինական անվահեծերի արժեքը միջինում 21%-ով ավելի ցածր էր շուկայական գներից: Այս ամենի հետևանքով ոլորտը 2014-2016թթ, ինչպես նաև 2017 թ առաջին կիսամյակում վնասներ է կրել՝ Միության տարածքում ունենալով բացասական շահութաբերություն թե արտադրության, թե վաճառքի կտրվածքով:

Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի Զեկույցում նշվում է. «2014 թ մայիսի 29-ին ստորագրված Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրի 49-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն վերը նշված փաստերի պարզումը հիմք է հանդիսանում հակադեմպինգային միջոցների  կիրառման համար: Հաշվի առնելով վերը շարադրածը, և Արձանագրության 107-108 կետերի համաձայն, առաջարկվում է ՉԺՀ ծագում ունեցող և ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող ձուլածո անվահեծերի նկատմամբ կիրառել հակադեմպինգային միջոց հակադեմպինգային տուրքի տեսքով՝ 5 տարի տևողութամբ և … հետևյալ չափսով՝ 33,66 %»:

autoplus.am