ՀՀ կառավարությունն օգոստոսի 18-ի նիստում հավանություն տվեց ՀՀ «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում' կոնֆիդենցիալ, փոխանակման մասին» որոշման նախագծին:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ-ի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ:

 

Ըստ Երիցյանի' նախագիծն ընդունվել է նաև ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների և խորհրդարանների կողմից: