Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Գյումրի քաղաքի Լալայան փողոցում գտնվող ռուսական եկեղեցու զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասը և դրան հարակից թիվ 173/3 հասցեի հողամասը' առկա շենք-շինություններով, Գյումրիում գործող ռուսական ռազմաբազային տրամադրելու նախագծին:

 

ՀՀ պաշտպանություն նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ ռազմաբազան նախատեսում է այդ տարածքում կառուցել հոգևոր մշակութային կենտրոն: