Tert.am Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հույս է հայտնել, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև ձեռք բերված համաձայնությունը վերջ կտա Սիրիայի քիմիական զենքին. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
«Մենք հույս ունենք, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնությունը սիրիական քիմիական զենքի վերաբերյալ, արդյունք կտա։ Արդյունք կհամարվի քիմիական զենքի ամբողջական ոչնչացումը, որը սիրիական ռեժիմը կիրառել էր իր ժողովրդի դեմ»,-ասել է իսրայելցի առաջնորդը։
Աղբյուրը հիշեցնում է, որ ՌԴ և ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարները երեկ համաձայնության էին եկել սիրիական հարցում. նրանք կողմ էին արտահայտվել խաղաղ կարգավորմանը և Սիրիայում առկա քիմիական զենքի դուրս բերմանն ու ոչնչացմանը՝ 2014թ.-ի կեսերին։
Սիրիան արդեն դիմել է ՄԱԿ-ին՝ քիմիական զենքն արգելող կոնվենցիային միանալու համար։