Սիրիայի քիմիական զենքերը չի հաջողվի ամբողջովին ոչնչացնել մինչև սահմանված շամկետը'հունիսի 30-ը: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության ղեկավար Ահմադ Օզմունջոն: Կազմակերպության հերթական նիստում նա նշել է ՄԱԿ-ի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության համատեղ աշխատանքի առաջընթացի մասին: Նրա խոսքով, Սիրիայում դեռ մնում է քիմիական նյութերի 8 տոկոսը: «Դա նշանակում է, որ մինչև հունիսի 30-ը չի հաջողվի նախատեսված գրաֆիկի համաձայն ոչնչացնել զենքերը, ուստի մենք կոչ ենք անում սիրիական իշխանություններին կրկնա պատկել ջանքերը և անհապաղ Լաթաքիայի նավահանգիստ հասցնել թունավոր նյութերի մնացած մասը»:
Սիրիական իշխանություններն իրենց հերթին բազմիցս հայտարարել են, որ թունաքիմիկատների գտնվելու վայրում մշտապես բախումներ են ընթանում ապստամբների հետ, ինչն էլ դժվարացնում է նրանց անվտանգ դուրսբերումը:
Սիրիայի տարածքից արդեն դուրս է հանվել քիմիական նյութերի 92 տոկոսը, որոնք կոչնչացվեն ԱՄՆ-ում, Ֆինլանդիայում, Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում: