Ամերիկյան Cape Ray մասնագիտացված նավում սիրիական քիմիական զենքի ոչնչացման գործընթացը կտևի մի քանի շաբաթ: Այս տվյալներն են բերված Պենտագոնի մամուլի քարտուղար դերծովակալ Ջոն Քիրբիի գրավոր հայտարարության մեջ, որը տարածվել է հուլիսի 2-ին:

 

Նա, Քիմիական զենքի արգելման կազմակերպությունից (ՔԶԱԿ) անմիջապես հետո, հավաստել է, որ հուլիսի 2-ին ավելի վաղ Իտալիայի Ջոյա Տաուրո նավահանգստում դանիական Ark Futura բեռնատար նավից Cape Ray նավ սիրիական մարտական թունավոր նյութերի փոխաբեռնումը լիովին ավարտված է: «Cape Ray նավը դուրս է եկել Իտալիայի Ջոյա Տաուրո նավահանգստից և ուղևորվել Միջերկրական ծովի միջազգային ջրեր, որտեղ շուտով կսկսվեն (Սիրիայի քիմիական զենքի) չեզոքացման գործողությունները»,- նշել է Քիրբին: Նրա խոսքով՝ սպասվում է, որ այդ գործընթացը «կտևի մի քանի շաբաթ»:

 

«Ark Futura նավն իր հերթին շուտով Իտալիայից կուղևորվի Մեծ Բրիտանիա, որտեղ կբեռնաթափվեն մնացած 150 տոննա վտանգավոր քիմիկատները՝ Էլեսմեր նավահանգստի առևտրային ձեռնարկությունում ոչնչացնելու համար, իսկ այնուհետև ուղղություն կվերցնի դեպի Ֆինլանդիա՝ սակավ վտանգավոր նյութերը տեղ հասցնելու համար, որոնք դրանք կոչնչացվեն Ռիյհիմյակիի քիմիական գործարանում»,- ճշտել են ՔԶԱԿ-ում: Ընդամենը գործողության շրջանակներում մերձավորարևելյան երկրից դուրս է բերվել ավելի քան 1,2 հազար տոննա քիմիական նյութ: Քիմիական զենքի մի մասը ոչնչացվել է հենց Սիրիայի տարածքում, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: