YerevanNews.am ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը միաձայն հաստատել է Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման բանաձև: Այս մասին հաղորդում է Риа Новости գործակալությունը:
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդի նիստին, որտեղ տեղի է ունեցել քվեարկությունը, մասնակցել է նաև Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Բանաձևում նշվում է, որ դրա չիրականացման, այդ թվում քիմիական զենքի անօրինական փոխանցումը կամ դրանց օգտագործումը Սիրիայում ում կողմից էլ լինի, քայլեր են ընդունվելու ՄԱԿ-ի կանոնադրության յոթերորդ գլխի համաձայն:
Այս գլուխը կանխատեսում է խիստ քայլեր, այդ թվում նաև ռազմական գործողություններ խաղաղության և անվտանգության ապահովման համար:
Խորհուրդի տասնհինգ անդամ պետությունները ողջունել են Քիմիական զենքի արգելքի կազմակերպության որոշումը միջազգային հսկողության տակ Սիրիայում թունավոր միջոցների ոչնչացման մասին որոշումը:
Բանաձևը պահանջում է բոլոր կառավարություններից օժանդակություն չտարամադրել ոչ պետական սուբյեկտներին քիմիական զենքի արտադրության, ձեռք բերման և օգտագործման համար: Ինչ վերաբերվում է Սիրիական կրիզիսին վերջ տալուն, ապա բանաձևը կոչ է անում սկսել քաղաքական երկխոսություն սիրիական իշխանությունների և ընդդիմության միջև:Նյութի աղբյուրը ' http://yerevannews.am/?p=14517&l=am/