Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հայտարարել է, որ Սիրիան գործադրում է քիմիական զենքն ամբողջությամբ հանձնելու ջանքեր: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, երկրից մինչև այժմ դուրս է հանվել քիմիական զենքի մոտ 90 տոկոսը: Կազմակերպությունը նաև տեղեկացրել է, որ վերջին մի քանի օրերի ընթ ացքում քիմիական զենքի նոր խմբաքանակ է դուրս բերվել Լաթաքիայի նավահանգստից:
ՄԱԿ-ի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության համատեղ համակարգող Սիգրիդ Քաագը բարձր է գնահատել կատարված աշխատանքները, որոնք իրականացվել են վերջին շաբաթների ընթացքում: Նրա կարծիքով' Սիրիայի քիմիական զենքն ամբողջությամբ դուրս կհանվի երկրից մինչև ապրիլի վերջ:
Նախատաեսված է Սիրիայի քիմիական զենքը ոչնչացնել մինչև այս տարվա հունիսի 30-ը: