Սիրիայից հաջողությամբ դուրս է բերվել թունավոր զենքերի երկրորդ մասը: Այս մասին հայտնում gazeta.ru-ն՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները:
«Բեռնափոխադրումները կկատարվեն այնքան ժամանակ, մինչև բոլոր թունավոր նյութերն ամբողջությամբ դուրս բերվեն Սիրիայից»,-հայտնել է ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ֆարհան Հակը:
Հիշեցնենք, որ սիրիական քիմիական զենքի մի մասը երկրից դուրս է բերվել նախորդ ամսվա ընթացում: